Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետն ունենալու է երկու նստավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ», - ասել է Դավիթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ևս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար:
«Ապագա վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար», - նշել է նա: