Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը: Բացումը նշանավորվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի օծմամբ:
Օծման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, բազմաթիվ հյուրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, արձանի օծման արարողություններից հետո Առ Աստված աղոթք հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիսավոր արարողության ավարտին գլուխ խոնարհեց արձանի առաջ:
Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։