50-ամյա չծերացող չինացին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է միասին լողալու։
Պիրկ մարմին, հարթ մաշկ և կնճիռների բացակայություն. չինացի կինը զարմացնում է իր արտաքինով։ Լյու Ելինը ծնվել է 1968 թվականին Չինաստանում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Վերջերս նա մեկնել է Ռուսաստան և լողազգեստով կանգնել Բայկալի սառույցի վրա, որտեղ ջերմաստիճանը -40 աստիճան է եղել։
«Թվում է` քեզ հազար դանակներով խոցում են»,- ասել է նա` ավելացնելով, որ իր ամենամեծ երազանքը Պուտինի հետ ձմեռային մրցալող անցկացնելն է։
Կնոջ կարծիքով՝ ինքը Ռուսաստանի նախագահին հաղթելու բոլոր հնարավորություններն ունի։