«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է թեքել լոնդոնյան ակումբի «բախտի անիվը» և դառնալ «զինագործների» լեգենդը: Այս մասին փոխանցում է PanArmenian-ը՝ հղում կատարելով FourFourTwo-ին:
«Ես ցանականում եմ գրել իմ անունը «Արսենալի» պատմության մեջ և լեգենդ դառնալ այստեղ: Ես ցանկանում եմ գոլեր խփել, գոլային փոխանցումներ կատարել և երջանկացնել ակումբի երկրպագուներին», - ասել է հայ կիսապաշտպանը:
Նա հավելել է, որ ակումբում ավելի լավ մեկնարկի մասին չէր էլ կարող պատկերացնել:
«Ես միացել եմ այս ակումբին ոչ թե նրա համար, որ գլխավոր մարզիչ Վենգերն ուզում էր Ալեքսիս Սանչեսին փոխարինող գտնել, այլ քանի որ նա ինձ ուզում էր տեսնել այստեղ», - ասել է Մխիթարյանը՝ եզրափակելով, որ կանի հնարավոր ամեն բան «Արսենալի» համար: