Հարավային Կորեայում դատարանը մեղավոր է ճանաչել նախկին նախագահ Պակ Կին Հեին կոռուպցիոն հանցագործությունների մեջ և դատապարտել է 24 տարվա ազատազրկման, հայտնում է Reuters գործակալությունը:
Դատարանը մասնավորապես բացահայտել է, որ նախկին նախագահն իր ընկերուհու հետ, ով, պետական որևէ պաշտոն չի զբաղեցրելով, մեծ ազդեցություն է ունեցել երկրի քաղաքականության վրա, տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստացել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Samsung-ը և Lotte-ն:
Պակ Կին Հեն չի ընդունել իր հասցեին հնչած մեղադրանքները և չի ներկայացել դատարան իր գործով լսումներին մասնակցելու: