Չինաստանի Վենլին քաղաքի քաղաքացիական վարչակազմի վարչությունը տարեց մարդկանց վարձատրություն է առաջարկում նրանց աճյունը ծովի վրա ցրելու պայմանագիր կնքելու համար:
Ինչպես նշում է «Սինհուա» գործակալությունը, քաղաքի իշխանությունները նոր պրակտիկան սկսել են կիրառել այս տարի: 100 յուանի չափով ամսական վճարումներ են սահմանվում 70 – 80 տարեկան, 200 յուան՝ 80 – 90 տարեկան, 300 յուան՝ 90 – 100 տարեկան մարդկանց համար: Հարյուր տարեկան բնակիչները կստանան ամսական 400 յուան:
Վենլինը Չինաստանի առաջին քաղաքն է, որն էկոլոգիական թաղման ժողովրդականացման նպատակով վարձատրություն է սահամանել: Երկրի այլ շրջաններում նման պարգևավճարներ վճարվում են մահացածների ընտանիքի անդամներին: