Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլի քաղաքում Մինդելի ածխահանքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն և Վրաստանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին և մերձավորներին:
Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։