ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել ոստիկանների կողմից բռնված անօրինական ներգաղթյալներին մինչ դատարանի կողմից նրանց կարգավիճակի որոշումը ազատության մեջ թողնելու քաղաքականությունը:
Նախագահը հանձնարարական է տվել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսին ներկայացնել այն ռազմական օբյեկտների ցանկը, որտեղ կարելի է պահել անօրինական ներգաղթյալներին մինչ դատարանի վճիռը։
Հիշեցնենք, որ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է եղել նաև Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։ Կոնգրեսը հաստատել է 1․6 մլրդ դոլարի հատկացումը, չնայած ի սկզբանե բյուջեի նախագծում նախագահն այդ նպատակի համար 25 մլրդ դոլար էր պահանջել։