Բժիշկներն ահազանգում են Սիրիայում հնարավոր քիմիական հարձակման 70 զոհերի մասին

13:21     8 ապրիլի, 2018

Սիրիայում աշխատող բժիշկներն ու փրկարարները ահազանգում են, որ հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ Արևելյան Ղուտայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում՝ Դումայում, հայտնում է BBC-ին:

«Սպիտակ սաղավարտներ» կամավորական կազմակերպության անդամները հրապարակել են նկուղներում մարդկային դիերի լուսանկարներ՝  պնդելով, որ զոհերի թիվը կարող է աճել:

Սիրիայի իշխանությունները, սակայն, քիմիական հարձակման վերաբերյալ լուրերը կեղծ  են համարում:

Իր հերթին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից հայտարարել են, որ ուշադրությամբ հետևում են քիմիական հարձակման մասին լուրերին, և եթե դրանք հաստատվեն, ապա Սիրիայի իշխանություններին աջակցող Ռուսաստանը պետք է նրանք հետ միասին կատարվածի համար պատասխանատվություն կրի:

 

 


© armedia.am