ԱՄՆ-ն չի ցանկանում Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնել, այլ պատրաստվում է հասնել ազնիվ ու ազատ առևտրի, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Նախագահը ցանկանում է, որ մենք գնանք ազնիվ, արդար և թափանցիկ առևտրի»,- ասել է նա՝ մեկնաբանելով չինական ապրանքների համար մաքսատուրք սահմանելու ԱՄՆ ցանկությունը:
«Մենք շարունակում ենք Չինաստանի վրա ճնշում գործադրել, որ դադարեցնենք նրա կողմից ապօրինի մեթոդների օգտագործումը, որը նա տասնամյակներ շարունակ կիրառել է»: