Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

11:20     9 ապրիլի, 2018

Իսրայելի ռազմա-օդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ին պատկանող ռազմական  համալիրի տարածքում գտնվող թիրախին, հայտնում է Jerusalem Post թերթը՝ Իսրայելի պաշտպանության բանակին հղումով:

Նշվում է, որ ավիահարվածը եղել է ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների փորձերին հատելու սահմանը՝ իրենց հետ ինքնաշեն պայթուցիկներ անցկացնելով:

Իսրայելցի զինվորականները նշում են, որ իրենք ամենայն լրջությամբ են վերաբերվում սահմանը ռազմական գործողությունների գոտի վերածելու ՀԱՄԱՍ-ի փորձերին:


© armedia.am