ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ընտրվել է Բոաոյի ասիական տնտեսական ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ: Այս մասին հայտարարվել է կազմակերպիչների կողմից,գրում է ՌԻԱ Նովոստին:
Բոաոյի ամենամյա տնտեսական համաժողովն այս տարի անցկացվում Է Չինաստանի Հայնան կղզում ապրիլի 8-11-ը: Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ ելույթ Է ունենալու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը և Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը, տեղի կունենա ապրիլի 10-ին:
Երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած քվեարկության արդյունքների համաձայն համաժողովի քարտուղար է նշանակվել Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Լի Բաոդունը, իսկ չինական կողմի գլխավոր ներկայացուցիչ է դարձել Չինաստանի Ժողովրդական բանկի նախկին ղեկավար Չժո Սյաոչուան: