Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է կառավարության հրաժարականի դիմումը

16:20     9 ապրիլի, 2018

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Կառավաության լրատվական բաժնի հաղորդմամբ, առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:


© armedia.am