Գերմանացի ուռուցքաբանները ցանկանում են հայ գործընկերներին միացնել հեռաբժշկության ցանցին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Գերմանիայի Մյունսթերի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Հերիբերտ Յուրգենսը Երևանի պետական բժշկական համալսարանում ուռուցքաբանության հարցերի վերաբերյալ համաժողովի ընթացքում։
Հայ-գերմանական համաժողովին մասնակցելու համար Գերմանիայից և Ավստրիայից ավելի քան 10 բժիշկ ժամանել են Երևան։
«Ցավոք, միշտ չէ, որ հայ բժիշկների ձեռքի տակ նոր տեխնոլոգիաներ են լինում։ Բայց բոլորի գիտելիքները շատ բարձր են։ Ուստի փորձի փոխանակումն օգտակար է ոչ միայն նրանց, այլ նաև մեզ։ Մեզ նույնպես հետաքրքիր է, թե ինչպիսի մասնագիտական ձեռնարկներ են ընդունված բժիշկների համար, ախտորոշման և բուժման ինչ սարքեր կան, ինչի կարիք կա», - ասել է նա։
Բժիշկ Յուրգենսը մասնագիտացել է մանկական ուռուցքաբանության ոլորտում։ «Հայաստանում երեխաների մոտ այդ հիվանդության նկարագրության դեպքերն այդքան էլ շատ չեն։ Մենք ուզում ենք հաղորդել այդ գիտելիքները։ Հուսով եմ` այդպես մենք մի քիչ առաջ կգնանք մեր պայքարում», - հայտարարել է նա։
Եկող տարում գերմանացի բժիշկները ցանկանում են ուռուցքաբանության գարնանային դպրոց անցկացնել Հայաստանում։ Նրանք հույս ունեն, որ այդ հարցում կօգնի ԳԴՀ առողջապահության նախարարությունից։
«Հույս ունենք համոզել մեր նախարարությանը», - նշել է գիտնականը։