Ռուսաստանը զգուշացրել է, որ Սիրիային հարվածելու դեպքում կպատասխանի ԱՄՆ-ին

11:40     10 ապրիլի, 2018

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱՄՆ-ին զգուշացրել է Սիրիայում ուժի կիրառման հնարավոր հետևանքների մասին:

«Համապատասխան կապուղիներով մենք արդեն ամերիկյան կողմին հայտնել ենք, որ կեղծ առիթներով ուժային գործողությունները Սիրիայի դեմ, որտեղ այդ երկրի օրինական կառավարության խնդրանքով գտնվում են ռուս զինծառայողներ, կարող են հանգեցնել ամենածանր հետևանքների»,- ասել է Նեբենզյան:

Դիվանագետը նաև նշել է, որ արևմտյան երկրների ղեկավարներին ոչ ոք չի լիազորել ստանձնել համաշխարհային ժանդարմների դերը:


© armedia.am