ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱՄՆ-ին զգուշացրել է Սիրիայում ուժի կիրառման հնարավոր հետևանքների մասին:
«Համապատասխան կապուղիներով մենք արդեն ամերիկյան կողմին հայտնել ենք, որ կեղծ առիթներով ուժային գործողությունները Սիրիայի դեմ, որտեղ այդ երկրի օրինական կառավարության խնդրանքով գտնվում են ռուս զինծառայողներ, կարող են հանգեցնել ամենածանր հետևանքների»,- ասել է Նեբենզյան:
Դիվանագետը նաև նշել է, որ արևմտյան երկրների ղեկավարներին ոչ ոք չի լիազորել ստանձնել համաշխարհային ժանդարմների դերը: