Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Սիրիայի Աֆրին շրջանի վերաբերյալ մոտեցումը սխալ է համարում։
«Երբ ժամանակը գա, մենք Աֆրինը կփոխանցենք իր բնակիչներին»,- ասել է Թուրքիայի նախագահը լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է «Reuters»-ը։
Նշենք, որ նախօրեին Լավրովն ասել էր, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենադյուրին ճանապարհն այդ տարածքի վերահսկողությունը սիրիական կառավարությանը հանձնելն է։