Սուտ փոխանորդ չեմ ուզում. Ստամբուլահայերը տեսահոլովակով կոչ են անում Աթեշյանին հրաժարական տալ

17:27     10 ապրիլի, 2018

Ստամբուլահայ համայնքի ակտիվ անդամները նոր տեսահոլովակով կրկին կոչ են անում Պոլսո փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանին հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է News.am-ը։ 

Ստամբուլահայ Սևան Աթաօղլուի հրապարակած տեսանյութում հայ համայնքի ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն ուզում սուտ փոխանորդ, կամ այսպես ասած փոխպատրիարք, այլ ընտրված պատրիարք են ուզում։


© armedia.am