Թուրքական մեդիա հսկա «Դողան» հոլդինգը գնվել է 700 մլն դոլարով, որը որպես վարկ է վերցվել «Գյուղատնտեսական բանկ»-ից։ Այս մասին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն ասել է թվիթերի իր էջում, հաղորդում է News.am-ը։
««Գյուղատնտեսական բանկը»-ը գյուղացիներին աջակցելու համար է ստեղծվել։ Այդ գումարով միլիոնավոր գյուղացիների կարելի էր ֆինանսապես աջակցել»,- գրել է Կարո Փայլանը։
Նշենք, որ օրեր առաջ «Դողան» հոլդինգը, որի մեջ են մտնում Hurriyet-ը, Kana D-ն, CNNTurk-ը, ինչպես նաև այլ մեդիա նախագծեր, ստիպողաբար վաճառել են այլ ընկերության։