Սիրիայի վերաբերյալ փոխզիջումային բանաձևը ձախողվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

11:04     11 ապրիլի, 2018

Սիրիայի Դումա քաղաքում հավանական քիմիական հարձակման վերաբերյալ փոխզիջումային բանաձևի նախագիծը, որա անառջարկել Էր Շվեդիան, և որը աջակցություն էր գտել Ռուսաստանի կողմից, անհրաժեշտ քանակությանբ ձայներ չհավաքեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ապրիլի 10-ի նիստում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նախագիծը պաշտպանել են հինգ երկիր, դեմ են արտահայտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս անդամ՝ այդ թվում նաև  ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ Էր հավաքել ինը ձայն: Մինչ այդ քվեարկության Էին դրվել բանաձևի ամերիկյան և ռուսական նախագծերը:

Երբ Ռուսաստանը արգելափակեց Վաշինգտոնի առաջարկած բանաձևի նախագիծը, ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ արեց Անվտանգության խորհրդի անդամներին՝ դեմ քվեարկել ռուսական տարբերակին կամ ձեռնպահ մնալ:

ԱՄՆ-ը գտնում է, որ բանաձևի ռուսական նախագիծը չի երաշխավորում Սիրիայում քիմիական գրոհի հետաքննության անկախությունը:


© armedia.am