Հայաստանի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպումներին մինչև անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանի ավարտը:
Ըստ աղբյուրի, հետազոտությունը ցույց է տվել, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ԲԿՄԱ հետ (4:1) հայ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել, գրում է Mirror-ը:
Եթե Մխիթարյանի վերականգնումը չձգձգվի, նա պետք է որ վերադառնա խաղադաշտ մայիսի կեսին և, հավանաբար, կկարողանա օգնել «Արսենալին» Եվրոպայի լիգայի եզրափակչում, եթե «հրետանավորները» հասնեն այդ փուլ:
Մրցաշարի վճռորոշ հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին: