Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 11-ին հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արա Ալեքսանյանը նշանակվել է նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է նախագահի օգնական: