Արևելյան Ղութան անցել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո

12:22     12 ապրիլի, 2018

Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որը գրոհայինների վերջին հենակետն էր Արևելյան Ղութայում: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն:

Նրա խոսքերով՝ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալներից ազատագրված քաղաք կուղարկվի ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք կհետևեն Դուման պաշտոնական Դամասկոսի վերահսկողությանը հանձնելու կարգուկանոնին:


© armedia.am