Ստեփանակերտում տեղի է ունեցել համաբանակային կոնֆերանս

12:02     12 ապրիլի, 2018

Ապրիլի 11-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալի աշխատանքը՝ մարտի բարոյահոգեբանական ապահովման, (ԲՀԱ) պլանավորման, անձնակազմի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման գործում: Հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով համաբանակային կոնֆերանս, հաղորդում է «Արցախպրես»-ը:

Կոնֆերանսին   ներկա  էին   զինվորականներ,  հոգևոր   սպասավորներ,    հասարակական  կազմակերպության    անդամներ,  ԶԼՄ-ների  ներկայացուցիչներ: 

Միջոցառման  ընթացքում  ՊԲ  ԱՀՏԱ   գծով    սպաները  հանդես  են  եկել  մարտի  բարոյահոգեբանական  ապահովման  պլանավորումը  պետական  կառույցների  հետ  փոխգործակցության,  տեղեկատվական-դաստիարակչական, հոգեբանական, սոցիալ-իրավական, մշակութաժամանցային,   ռազմատեղեկատվական   աշխատանքների   կազմակերպման  և  հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական  ազդեցությունից  անձնակազմի   պաշտպանության  կազմակերպման    մասին  ելույթներով:


© armedia.am