Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին: Այս մասին ասվում է Արցախի նախագահի պաշտոնական կայքում:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են ֆինանսական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: