Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում զոհաբերել հարաբերություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ:
Էրդողանը նաև ասել է, որ շարունակելու է համագործակցել Իրանի հետ:
Նրա խոսքով՝ «Թուրքիան կշարունակի իր գործունեությունը նաև Սիրիայում, մինչև որ այդ երկիրն անվտանգ վայր դառնա բոլորի համար», հաղորդում է mignews.com- ը:
Էրդողանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ և մտադիր է զանգահարել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։