Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

23:54     12 ապրիլի, 2018

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը մտահոգություն են հայտնել Սիրիայում եւ նրա շուրջ ստեղծված լարվածությամբ Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման ֆոնին։

Ընդգծվել է Սիրիա ուղեւորվող Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչների աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու կարեւորությունը։

Երկու կողմերն էլ կողմ են արտահայտվել ՄԱԿ ԱԽ 2254-րդ բանաձեւի եւ Սոչիում Ազգային երկխոսության կոնգրեսի կողմից ընդունված որոշումների հիման վրա Սիրիայում քաղաքական կարգավորման ակտիվացմանը։


© armedia.am