Ամերիկյան 7 ռազմական ինքնաթիռ հետախուզական առաքելություն է իրականացրել Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերին մոտ, որտեղ տեղակայված են ռուսական Հմեյմիմ ավիաբազան և Տարտուսում Ռուսաստանի ռազմածովային ուժերին նյութատեխնիկական ապահովման բազան: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վկայում են Mil Radar-ի կողմից հրապարակված ռազմական ավիացիայի մոնիտորինգի տվյալները։
Նշվում է, որ խոսքը ԱՄՆ ՌԾՈՒ P-8 Poseidon 6 պարեկային հականավակային ինքնաթիռի մասին է, որոնք այնտեղ են ժամանել Սիցիլիայի Սիգոնելա ավիաբազայից, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության EP-3E Aries II ինքնաթիռի մասին է, որն այնտեղ է ժամանել հունական Կրետե կղզու ավիաբազայից։