Հայտնի են Սիրիային ԱՄՆ հարվածի 8 պոտենցիալ թիրախները

11:34     13 ապրիլի, 2018

ԱՄՆ-ը որպես Սիրիայում հարվածի թիրախ դիտարկում է 8 օբյեկտ, հայտնում է CNBC հեռուստաալիքն՝ իր աղբյուրներին հղումով:

Վերջինիս փոխանցմամբ՝ պոտենցիալ թիրախ կարող են դառնալ երկու ռազմական օդանավակայան, հետազոտական կենտրոն և իբր քիմիական զենքի արտադրության հետ կապված ձեռնարկություն: Աղբյուրը հավելել է, որ սիրիական հրամանատարությունն իր ռազմաօդային ուժերի զգալի մասը վերաբաշխում է ռուսական զորքերի տեղակայման օդանավակայաններում «հույս ունենալով, որ Վաշինգտոնը դրանց չի հարվածի:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփն ուսումնասիրում է հետախուզության տվյալները, որպեսզի որոշում ընդունի Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման պատասխանի վերաբերյալ:


© armedia.am