Պակիստանի Գերագույն դատարանն երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ցմահ արգելել է զբաղվել քաղաքական գործունեությամբ, հայտնում է տեղական Dawn պարբերականը:
2017 թվականի հուլիսին Գերագույն դատարանը Շարիֆին հեռացրել էր վարչապետի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր արդեն երրորդ անգամ (1990-1993, 1997-1999 և 2013-2017 թվականներին): Դատարանը նման որոշում է ընդունել «Պանամայի դոսյեի» հրապարակումից հետո, որից պարզ է դարձել, որ վարչապետի որդիներն օֆշորային ընկերություններ ունեն: