Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 13-ին ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին: Այս մասին ասվում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:
Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում և զբաղվում է նաև հայկական գյուղմթերքների արտահանմամբ:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, և ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:
Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալումը նաև գյուղմթերքների վերամշակման ոլորտում: