Եվրոպական միությունը կոչ է անում Facebook սոցիական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ցուցմունք տալ Եվրախորհրդարանում միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսքի հարցով, փոխանցում է AP–ն։
ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Վերա Ջոուրովան հեռախոսազրույց է ունեցել Facebook–ի ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգի հետ՝ հայտարարելով, որ Ցուկերբերգը պետք է արձագանքի Եվրախորհրդարանի հրավերին՝ իրավիճակի շուրջ բացատրություններ տալով։
Նախորդ շաբաթ Facebook–ը խոստովանել էր, որ ԵՄ երկրների մինչեւ 2.7 միլիոն օգտատերեր, հնարավոր է, դարձել են Cambridge Analytica ընկերության մասնակցությամբ տվյալների փոխանակմանը։