Դամասկոսի դաշնակիցները դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Սիրիայի վրա իրականացված հրթիռակոծությունները: Այս մասին հայտնում է AL Jazeera-ն:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը զգուշացրել է, որ այս հրթիռակոծություններն իրենց հետևանքները կունենան:
Սիրիայի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ «այս սարսափելի ագրեսիան որևէ կերպ չի ազդի Սիրիայի ժողովրդի և նրա հերոսական զինված ուժերի վճռականության վրա»: