Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում վերսկսվել են հնագիտական արշավախմբի պեղումները։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանի փոխանցմամբ` Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ ամռանը պեղումները կշարունակվեն նաև Տիգրանակերտում: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մինչ այդ արշավախումբն աշխատում է Նոր Կարմիրավան գյուղի տարածքում հայտնաբերված մարդակերպ կոթողների շրջակա տարածքում: