Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար, ասվում է Կրեմլի կայքում տեղադրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների օգնությամբ հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի կայքը:
Պուտինի խոսքով` ինքնիշխան պետության դեմ, որը գտնվում է ահաբեկիչների հետ պայքարում, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ:
«Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար»,- ասել է ՌԴ նախագահը: