ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել է Սիրիային հասցված հարվածները դատապարտող ՌԴ բանաձևի նախագիծը

10:32     15 ապրիլի, 2018

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ապրիլի 14-ին մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Նախագիծը պահանջում էր նաև դադարեցնել ագրեսիան մերձավորարևելյան պետության նկատմամբ,փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը չի ստացել անհրաժեշտ 9 կողմ ձայները:

Բանաձի նախագծին կողմ են քվեարկել միայն Ռուսաստանը, Բոլիվիան և Չինաստանը: Ութ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, արտահայտվել են դեմ դրա ընդունմանը, ևս չորս երկիր՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակածային Գվինեան և Եթովպիան ձեռնպահ են մնացել:


© armedia.am