Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր անհանգստությունն է հայտնել՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ և կոչ արել ջանք չխնայել խաղաղության հասնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես խորապես մտահոգված եմ աշխարհում տիրող իրավիճակով․ չնայած միջազգային հանրության ունեցած բոլոր գործիքներին՝ դժվարությամբ են միասնական քայլեր ձեռնարկվում Սիրիայում և այլ կոնֆլիկտային շրջաններում խաղաղության հասնելու համար։ Ես անդադար աղոթում եմ և կոչ եմ անում պատասխանատու բոլոր քաղաքական գործիչներին ջանք չխնայել հանուն խաղաղության հաստատման», - ասել է Ֆրանցիսկոսը։