ԱՄԷ-ն աջակցել է Սիրիայում «քիմիական զենքի դեմ ուղղված ռազմական գործողությունները»

19:38     15 ապրիլի, 2018

ԱՄԷ-ի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին, որոնք ուղղված են քիմիական զենքի դեմ, հայտնում է РИА Новости-ն։

«ԱՄԷ-ն խոր անհանգստություն է հայտնել՝ կապված Սիրիայում իրավիճակի լարման հետ, և քննադատել է խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառումը։ ԱՄԷ-ն նաև աջակցություն է հայտնել աշխարհում այդ արգելված զենքի ոչնչացման դեմ ուղղված միջազգային բոլոր քայլերին», - ասվում է ԱՄԷ-ի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության, ԱՄԷ-ն կարևորում է նաև հակամարտության գոտիներում ահամբեկիչների մոտ այդ զենքի հայտնվելը կանխելու անհրաժեշտությունը։


© armedia.am