Ադրբեջանական զինուժը մարտի 15-ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ շատ երկար չեն կրակել, հայտնում է «Արմենպրես»-ը: «Մի քանի օր առաջ, երբ հակառակորդը կրակ արձակեց նույն ուղղությամբ, այդ ժամանակվանից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ է երթևեկության համար, քանի որ վտանգավոր է: Այդ հատվածում համապատասխան ցուցանշաններ կան շրջանցելու համար, ուղղակի, երբեմն ժողովուրդը փորձում էր այդպես անցնել», - ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ կրակոցները եղել են հատուկենտ: