Գերմանիայում Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողում Շվեբիշ Հալլե քաղաքի մոտ բախվել են թեթև շարժիչային և սպորտային ինքնաթիռներ, հայտնում է Focus-ը:
Վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ՝ ինքնաթիռների օդաչուները: Հայտնի չէ, ինքնաթիռներում ուղևորներ եղել են, թե՝ ոչ:
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: