ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաստիկ բարկացել է՝ իմանալով, որ Ֆրանսիան և Գերմանիան չորսական ռուս դիվանագետների են արտաքսել, մինչդեռ ԱՄՆ-ը՝ 60, գրում է The Washington Post-ը:
Ըստ հրատարակչության՝ Թրամփի օգնականները մարտի 24-ին նրան ներկայացրել էին գործողությունների ծրագիր, ըստ որի ԱՄՆ-ը պետք է արտաքսեր «գրեթե նույն թվով ռուս դիվանագետների, որքան եվրոպական դաշնակիցները»:
Թերթը պարզաբանում է, որ նրանք նկատի են ունեցել դիվանագետների ընդհանուր թիվը, սակայն Թրամփը որոշել է, որ խոսքը Եվրամիության յուրաքանչյուր առանձին երկրի մասին է և սաստիկ բարկացել է:
Բարձրաստիճան պետական պաշտոնյաների խոսքով՝ նախագահը սկսել Է օգնականներին հանդիմանել՝ ասելով, թե «իրեն չի հուզում ընդհանուր թիվը», քանի որ ստացվում է, որ իր վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշումն է ցուցաբերում: