Նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել է ավելի քան 28 մլն դոլար 2020 թ. նոյեմբերին երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու քարոզարշավի համար: Այս մասին հայտնում են «Եկեք ամերիկան նորից դարձնենք հզոր» ընտրողների հիմնադրամի դրամահավաքի հանձնախմբի ներկայացուցիչները, փոխանցում է NEWS.am-ը:
Տարածված հայտարարության մեջ նշված է, որ այս տարվա առաջին եռամսյակում հիմնադրամը 10 մլն դոլար ընդհանուր արժեքով նվիրատվություն է ստացել։ Բացի այդ, նախորդ տարվա արդյունքներով կոմիտեի հաշվին ավելացել է 22 մլն դոլար։ Բայց տարատեսակ ծախսերի վրա այդ եռամսկայում ծախսվել է 3.9 մլն դոլար։ Այս թվում 650 հազար դոլար ծախսվել է Make America Great Again գրառմամբ կարմիր գույնի վերնաշապիկներ պատրաստելու վրա, ինչպես նաեւ ընտրական կարգախոսով եւ նշաններով ժապավեններ եւ այլ իրերի պատրաստելու համար։
Թրամփը Դաշնային ընտրական հանձնաժողովին վերընտրվելու համար փաստաթղթերը ներկայացրել է այն նույն օրը, երբ 2017 թ. հունվարի 20-ին ստանձնել է պաշտոնը։