Կարմիր խաչի կոմիտեն այցելել է գերի հայերին և ադրբեջանցիներին

15:01     16 ապրիլի, 2018

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի վերջին և ապրիլի սկզբին հերթական այցելությունն են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանտարկված անձանց: Մենք շարունակում ենք այս մարդկանց այցելել պարբերական ռեժիմով: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է նրանց պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաև նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով»,-  News.am-ին է հայտնել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Հիշեցնենք, որ ներկայումս Ղարաբաղում գտնվում են  Ադրբեջանի 3 քաղաքացիներ՝ դատապարտված Դիլհամ Ասքերովը և Շահբազ Գուլիևը, ինչպես նաև Էլնուր Հուսեյնզադեն:

Ադրբեջանում են գտնվում 2 հայեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատապարտված քաղաքացի Արսեն Բաղդասարյանը և Հայաստանի քաղաքացի, վնասված հոգեվիճակով Զավեն Կարապետյանը:

 

 


© armedia.am