«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի վերջին և ապրիլի սկզբին հերթական այցելությունն են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանտարկված անձանց: Մենք շարունակում ենք այս մարդկանց այցելել պարբերական ռեժիմով: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է նրանց պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաև նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով»,- News.am-ին է հայտնել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Ղարաբաղում գտնվում են Ադրբեջանի 3 քաղաքացիներ՝ դատապարտված Դիլհամ Ասքերովը և Շահբազ Գուլիևը, ինչպես նաև Էլնուր Հուսեյնզադեն:
Ադրբեջանում են գտնվում 2 հայեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատապարտված քաղաքացի Արսեն Բաղդասարյանը և Հայաստանի քաղաքացի, վնասված հոգեվիճակով Զավեն Կարապետյանը: