Սիրիական Դումայում բախումներ են սկսել ազգային գվարդիայի և զինյալների միջև

16:48     16 ապրիլի, 2018

Պետական գվարդիայի և զինյալ խմբավորումների միջև բախումներ են տեղի ունենում Սիրիայի Արևելյան Ղութայի Դումա քաղաքում, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին գրում է Արմենպրեսը՝վկայակոչելով ՏԱՍՍ-ին:

Բախումներ են սկսվել Էր-Ռահմանի շրջանում: Տեղացիների խոսքերով, քաղաքի շենքերից մեկում այնտեղ գտնվող շենքերից մեկում, քաղաքը ազատագրելու նախօրեին, զինված ուժերի մեծ զինանոց է տեղադրվել:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ապրիլի 13-ին ամբողջությամբ ավարտվել է զինյալների դուրսբերումը Դումայից, ընդամենն այնտեղից դուրս են բերվել 21 հազարից ավելի զինյալներ և նրանց ընտանիքի անդամներ:

Ապրիլի 16-ին այս քաղաքում պետք է աշխատանքներ սկսեն ՔԶԱԿ-ի փորձագետները, որոնք հատուկ Սիրիա են ժամանել ապրիլի 7-ին Դումայում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն անցկացնելու նպատակով, որտեղ, ըստ որոշ պնդումների, կիրառվել է քիմիական զենք:


© armedia.am