ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 16-ին իր թվիթերյան էջում գրել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը խաղում են արժույթների արժեզրկման խաղ, ինչը բոլորովին անընդունելի է։
«Ռուսաստանը ու Չինաստանը արժույթների արժեզրկման խաղ են խաղում, այն ժամանակ, երբ ԱՄՆ–ն շարունակում է բարձրացնել տոկոսադրույքները։ Դա անընդունելի է»,– ասել է նախագահը: