ՔՊ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր վնասվածք ստանալու մասին, ասել է. «Ես փշալարերի վրայով անցնում էի և երբ անցա, ստացվեց, որ կտրվեցի մեր ցուցարարներից: Այդ ժամանակ երբ փորձում էին ինձ քաշել, ես բռնեցի փշալարերից և վնասվածքներ ստացա, հիմա կարել են: Երեք ոստիկանները ևս վիրավորվել են իրենց կողմից օգտագործած ձայնային նռնակների օգտագործումից»։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ Փաշինյանը նշել է, որ հենց ոստիկաններն են շտապօգնություն կանչել իր համար. «Ես բոլոր ոստիկանների նկատմամբ ունեմ եղբայրական վերաբերմունք»:
Նա նշել է, որ ոստիկանությունը մահակների օգնության չի դիմել: