Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ներկայումս ավելի վատ են, քան «Սառը պատերազմի» ժամանակ։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը BBC-ին տված հարցազրույցում, փոխանցում է NTV-ն։
Նրա խոսքով՝ «Սառը պատերազմի» շրջանում գոնե գոյություն ունեին «հաղորդակցության կապուղիներ» և «չկար ռուսաֆոբիայի մոլուցք, որը նման է պատժամիջոցների միջոցով ցեղասպանության։
Միաժամանակ, Լավրովը հույս ունի, որ Արևմուտքի իշխանությունները կգիտակցեն այդ դրության վտանգավորությունը։