Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սոցցանցի իր անձնական հաշվում Երևան-Սևան մայրուղով տեղափոխվող տանկի տեսագրություն է հրապարակել, ինչը սոցիալական ցանցի որոշ օգտատերերի շրջանում մտավախություն է առաջացրել, թե տանկն օգտագործվելու է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների դեմ:
PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ «Իոսի Ստալին» կոչվող տանկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր լքված էր, և այն պարզապես տեղափոխվում է Սարդարապատ: