Շուրջ 600 սիրիացիներ վերադարձել են Արևելյան Ղուտայի իրենց տները

14:10     17 ապրիլի, 2018

Շուրջ 600 խաղաղ բնակիչներ վերջին օրերի ընթացքում վերադարձել են Սիրիայում գտնվող իրենց տները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երեկ Արևելյան Ղուտայի իրենց տներն են վերադարձել 580 խաղաղ բնակիչներ, իսկ մարդասիրական գործողությունների մեկնարկից ի վեր նրանց թիվը կազմում է 59 583 մարդ։

Խաղաղ բնակիչների անվտանգության, կարգուկանոնի ապահովման, ինչպես նաև սադրանքները կանխելու և տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար կազմակերպվել է ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների և Սիրիայի Արաբական Հանրապետության իրավապահ մարմինների համատեղ աշխատանք։


© armedia.am